Բաժին. Տնտեսական

Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը

Շատ հաճախ ընկերությունները դիմում են խորամանկ քայլերի՝ պոտենցյալ սպառողների ուշադրությունը գրավելու և մարդկանց շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ լավ «մշակված» խորամանկ բիզնես-լուծումները կարող են բերել մեծ հաջողություններ:

«Բիզնես 24»-ը ներկայացնում է տարբեր ընկերությունների կողմից իրականացված ոչ ստանդարտ մարքեթինգային քայլերի, համարձակ ու անսպասելի մտահաղացումների մասին պատմող հոդվածների շարքը:

Գումար աշխատել սխալի վրա


1980-ականների վերջին և 90-ականների սկզբին կապի հայտնի օպերատոր AT&T ընկերությունը մեծ մարքեթինգային արշավ էր սկսել և յուրաքանչյուր օր հեռուստատեսությամբ հայտարարում էին, որ զանգելով 1-800-OPERATOR FREE, կարելի է ստանալ միջազգային զանգերի շահավետ զեղչեր:

Մրցակից MCI ընկերության աշխատակիցները, հասկանալով, որ սպառողների մի մասը կարող է սխալ լսելու պատճառով սխալվել համարը հավաքելիս, գրացում են 1-800-OPERATER FREE համարը և շարունակում իրենց ընկերության համար սպառողների սխալ կատարված զանգերի հաշվին շահույթ ապահովել:

«Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share