Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբերին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել է մոտ 3,45 մլրդ դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 3 մլրդ  457.3 մլն ԱՄՆ դոլարի կամ շուրջ 1 տրիլիոն 651.5 մլրդ ՀՀ դրամի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 20%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հաշվետու ինն ամսում մեր երկրի արտաքին առևտրի ծավալում արտահանումը կազմել է 1 մլրդ 95.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝  2 մլրդ 361.7 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալը կրճատվել է շուրջ 1%-ով, իսկ ներմուծման ծավալը կրճատվել է ավելի քան 26%-ով:

Նշենք նաև, որ 2014 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5 մլրդ 920.9 մլն ԱՄՆ դոլարի (շուրջ 2 տրիլիոն 461.4 մլրդ ՀՀ դրամ) առևտուր: 2013 թվականի համեմատ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը աճել էր 1%-ով:

Share