Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբերին արդյունաբերության ոլորտում աճը կազմել է շուրջ 5%

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մեր երկրում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է շուրջ 948,31 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամիսների արդյունքներով, նախորդ տարվա համադելի ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալի աճ՝ շուրջ 5%-ով:

Հարկ է նշել, որ հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 87,04 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝  96,79 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 104,89 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝  103,62 մլրդ ՀՀ դրամ, մայիսին՝ 104,33 մլրդ ՀՀ դրամ, հունիսին՝ 112,98 մլրդ ՀՀ դրամ, հուլիսին՝ 108,72 մլրդ ՀՀ դրամ, օգոստոսին՝ 112,42 մլրդ ՀՀ դրամ, սեպտեմբերին՝ 117,49 մլրդ ՀՀ դրամ:

Share