Բաժին. Տնտեսական

Վեց ամսում Հայաստան է ներմուծվել 3.7 հազար տոննա շոկոլադ

Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստան է ներմուծվել 3 հազար  767,8 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շոկոլադի ներմուծման ծավալներն աճել են: 2014 թվականի հունվար-սեպտեմբերին ներմուծվել էր 2 հազար 938,6 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ:

Ինչպես տեղեկացնում են Մաքսային ծառայությունից՝ հաշվետու ամիսներին մեր երկիր ներմուծված շոկոլադի և կակաո պարունակող այլ սննդի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 14 մլն 589 հազար ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2014 թվականին Հայաստան էր ներմուծվել 7 հազար  975.4 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 8 հազար 544.6 տոննա:

Share