Բաժին. Տնտեսական

Մոտ 2 անգամ կրճատվել է Հայաստան շաքարի ներմուծումը

Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստան է ներմուծվել 32.6 հազար տոննա շաքար: Ներմուծված շաքարի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 13.8 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են Մաքսային ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան շաքարի ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 45%-ով: 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին մեր երկիր էր ներմուծվել մոտ 27 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 59.2 հազար տոննա շաքար:

Նշենք նաև, որ 2014 թվականին Հայաստանում արտադրվել էր 89 հազար 189.0 տոննա շաքարավազ: Հաշվետու տարում շաքարավազի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ աճել էին շուրջ 28%-ով:

Share