Բաժին. Տնտեսական

Վեց ամսում Հայաստան է ներմուծվել շուրջ 5.3 հազար տոննա սուրճ

Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստան է ներմուծվել 5 հազար 287.81 տոննա սուրճ  և սուրճի փոխարինիչ: Ներմուծված սուրճի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 11.9 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են Մաքսային ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան սուրճի ներմուծման ծավալները կրճատվել են:  

2014 թվականի հունվար-հունիս ամիսներին մեր երկիր էր ներմուծվել մոտ 11.7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 5 հազար 342.1 տոննա սուրճ և սուրճի փոխարինիչ:

Նշենք նաև, որ 2014 թվականին Հայաստան էր ներմուծվել 10 հազար 994.3 տոննա սուրճ (ներառյալ՝ փոխարինիչներ, թեփուկներ, հատիկների պատյաններ): Նախորդ տարվա համեմատ ներմուծման ծավալները կրճատվել էին շուրջ 5%-ով: Հաշվետու տարում մեր երկիր ներմուծված սուրճի ընդհանուր մաքսային արժեքը կազմել էր 24 մլն 828.5 հազար ԱՄՆ դոլար:

Share