Բաժին. Տնտեսական

2015 թ. 9 ամսվա ընթացքում Արմենալի արտադրության ծավալներն աճել են 2.3%

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկի՝ UC RUSAL կազմի մեջ, թողարկեց 22,0 հազար տոննա արտադրանք՝ 2,3% գերազանցելով 2014 թ. նույն ցուցանիշը:

Ընդ որում բարակ փայլաթիթեղի արտադրությունը, որն առավել պահանջարկվածն է եվրոպական շուկայում, նույն ժամանահատվածում աճեց 2 անգամ:

Այս տարվա 9 ամիսների ընթացքում գործարանը բավարարել է սպառողների մոտ 1400 պատվեր՝ ավելացնելով արտահանումը մինչև 22 հազար տոննա, որը կազմում է արտադրված փայլաթիթեղի ընդհանուր ծավալի 99%:

2 անգամ կրճատվել է պատվիրատուների բողոքների թիվը, իսկ արտաքին խոտանի ցուցանիշը իջել է 43%:

Ինչպես վկայում է Հայաստանի խոշորագույն ընկերությունների հաշվետվությունների վերլուծությունը, որը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարաության կողմից, ԱՐՄԵՆԱԼ-ը կայուն դասվում է առավել բարեխիղճ հարկատուների և արդյունավետ արտահանողների թվին: Հաշվետու ժամանակաշրջանում գործարանը պետբյուջե մուծել է 1,64 մլրդ դրամ` հարկային վճարներն ավելացնելով 30,5%:

2015 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՐՄԵՆԱԼ-ում միջին աշխատավարձը, համեմատած նախորդ տարվա 9 ամիսների մակարդակի հետ, աճել է 2,2%՝ մերձենալով 370 հազար դրամին, որը 2 անգամ բարձր է Հայաստանի միջին աշխատավարձից:

Share