Բաժին. Տնտեսական

Հանդիպում Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

Հոկտեմբերի  27-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության  նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ  և մաղթել բեղմնավոր ու  արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ժամանակ Երվանդ Զախարյանը դեսպանին է  ներկայացրել  Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև նախատեսված ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։ Կարևորվել է առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

Որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ՝ Երվանդ Զախարյանը պատրաստակամությունն է հայտնել աջակցել Իրանի և Հայաստանի տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ համատեղ նիստին առնչվող հարցեր:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և  պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրների միջև հետագա համագործակցության խորացմանը:

Share