Հայաստանում էլեկտրաէներգետիկ համակարգի կարգավորման ոլորտում խորհրդատվական ծառայությունների մատուցման հաշվետվություն.
Սույն ումնասիրւթյան շրջանակներում աուդիտոր կազմակերպության կողմից իրականացվել են հետևյալ ընթացակարգերը՝
1. Էներգետիկ համակարգում տեխնոլոգիական կորուստների դինամիկայի ուսումնասիրություն սկսած 2010 թվականից և դրանց արդյունքների համեմատություն կարգավորողի կողմից հաստատված՝ կորուստների հաշվարկման մեթոդիկայի հետ:
2. Էներգետիկ համակարգում առևտրային կորուստների դինամիկայի վերլուծություն և անհուսալի դեբիտորական պարտավորությունների և հավաքագրվելիք վճարումների մակարդակի պարզում:
3. Ծախսերի կառուցվածքի որոշում ըստ էներգահամակարգի հիմնական մասնակիցների:
4. Ծախսերի կառուցվածքի համեմատական վերլուծություն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համապատասխան ընկերությունների հետ:
5. Վերջնական սպառողի սակագնային բեռի նվազեցմանն ուղղված՝ կարգավորող մարմինների առաջատար փորձի ուսումնասիրություն:
6. Սակագների պատշաճ կարգավորման գծով ՀԾԿՀ լիազորությունների և գործառույթների վերլուծություն:
ՀԾԿՀ որոշումների թափանցիկության մեծացում․
– Մանրամասնորեն մշակել կարգավորողի կողմից սակագնային որոշումների կայացման բացահայտման ալգորիթմը՝ նրա գործունեության թափանցիկությունը մեծացնելու նպատակով: Որպես առաջնահերթություն՝ պետք է ստեղծվի ընկերությունների կողմից հայտերի ներկայացման բաց և հասկանալի համակարգ, կարգավորողի կողմից կատարվող ճշգրտումների տրամաբանական հիմնավորմամբ:
– Ապահովել պարբերական հիմունքներով կարգավորողի որոշումների անկախ գնահատման կազմակերպումը՝ հետազոտության արդյունքների պարտադիր հրապարակմամբ:
Կարգավորվող ընկերությունների ծախսերի բենչմարքինգ․
– Սահմանել ծախսերի հիմնական տեսակների առավելագույն մակարդակը ողջ շղթայի համար՝ «արտադրություն-հաղորդում-առաքումևսպառում» մինչև հաջորդ սակագնային ժամանակաշրջանի սկիզբը:
– Մշակել նորմատիվային ցուցանիշների միասնական համակարգ (բենչմարկինգ) ողջ աշխարհում գործնականորեն ընդունված խթանող կարգավորման ներդրման շրջանակներում:
– Սակագինը և / կամ դրա առանձին բաղադրիչները (ծախսերի մակարդակը, շահութաբերության նորմը, ներդրումները) սահմանել3-5 տարի ժամկետով
– Ապահովել ընկերությունների ծախսերի վերահսկողություն՝ դրանց նվազեցմանն ուղված նպատակային նորմատիվ ներիսահմանման միջոցով:
Էլեկտրաէներգիայի կորուստներ․
– ՀԷՑ-ի և «Էներգետիկայի» ԳՀԻ հետ մեկտեղ համաձայնեցնել տեխնիակական և առևտրային կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների իրագործման օպտիմալ ժամանակացույց՝ հաշվիառնելով ՀԷՑ-ի ֆինանսականդրություն:
Կարգավորողի աշխատանքի որակի բարելավում․
– Նախատեսել ՀԾԿՀ բյուջեի ուղղակի ֆինանսավորում շուկայի մասնակիցների կարգավորման վճարներից:
– Սահմանել կարգավորողի ֆինանսավորման բավարար ծավալներ, որոնք թույլ կտան պահպանել ընթացիկ աշխատակազմը և ներգրավել նոր մասնագետներ:
Կորուստներ․
– Ստուգել ՀԷՑ-ում կորուստների հաշվարկների արդյունքները՝ ԱՊՀ երկրներում իրենց գործունակությունն ապացուցած մեթոդաբանությունների և ծրագրերի համաձայն, ինչպես նաև կիրառել «Էներգետիկայի» ԳՀԻ ծրագրային ապահովումը ԱՊՀ առանձին երկրներում կորուստների հաշվարկի համար:
– Հաշվարկների արդյունքների հիման վրա կազմակերպել մասնագիտական քննարկում կորուստների հաշվարկի մոտեցումների վերաբերյալ ՀԷՑ-ի և «Էներգետիկայի» ԳՀԻ, և այլ շահագրգիռ կողմերի միջև:
– Հաստատել տեխնիկական կորուստների մակարդակի նվազեցման միջոցառումների ծրագիր:
Ծախսերի կառուցվածք․
– Սահմանել ծախսերի հիմնական տեսակների առավելագույն մակարդակը ողջ շղթայի համար՝ «արտադրություն-հաղորդում-առաքում և սպառում» մինչև հաջորդ սակագնային ժամանակաշրջանի սկիզբը:
– Մշակել նորմատիվային ցուցանիշների միասնական համակարգ (բենչմարկինգ) ողջ աշխարհում գործնականորեն ընդունված խթանող կարգավորման ներդրման շրջանակներում:
– Մշակել ստացվող տեղեկատվության օպերատիվ վերլուծության մեխանիզմ ստուգացուցակների (checklists) միջոցով՝ փոխկապակցված ցուցանիշներիև դրանց ներկայացման ճշգրտության ավտոմատ ստուգման հնարավորությամբ:
– Մշակել ընկերությունների ֆինանսական մոդելներ և ներդնել սակագնային տարբեր սցենարներում նրանց եկամուտների և ծախսերի թվայնացման պրակտիկան:
– Ապահովել ընկերությունների ծախսերի վերահսկողություն՝ դրանց նվազեցման նպատակային նորմատիվների սահմանման միջոցով:
Կարգավորում․
– Ներդնել խթանող կարգավորման մեթոդներ
– Ex-post կարգավորումից (վերլուծություն՝ հիմնված ընկերության նախկինում ունեցած փաստացի ծախսերի հիման վրա) շեշտադրումը փոխադրել կանխատեսումային (ex-ante) կարգավորման։
– Սակագինը և / կամ դրա առանձին բաղկացուցիչները (ծախսերի մակարդակը, շահութաբերության նորմը, ներդրումները) սահմանել 3-5 տարի ժամկետով։
– Ներդնել ՀԾԿՀ աշխատակիցների վերապատրաստման կանոնավոր համակարգ։
– Մանրամասնորեն մշակել կարգավորողի կողմից սակագնային որոշումների կայացման բացահայտման ալգորիթմը՝ նրա գործունեության թափանցիկությունը մեծացնելու նպատակով: Որպես առաջնահերթություն՝ պետք է ստեղծվի ընկերությունների կողմից հայտերի ներկայացման բաց և հասկանալի համակարգ, – կարգավորողի կողմից կատարվող ճշգրտումների տրամաբանական հիմնավորմամբ։
– Ապահովել պարբերական հիմունքներով կարգավորողի որոշումների անկախ գնահատման կազմակերպումը՝ հետազոտության արդյունքների պարտադիր հրապարակմամբ։
– Նախատեսել ՀԾԿՀ բյուջեի ուղղակի ֆինանսավորում շուկայի մասնակիցների կարգավորման վճարներից։
– Սահմանել կարգավորողի ֆինանսավորման բավարար ծավալներ, որոնք թույլ կտան պահպանել ընթացիկ աշխատակազմը և ներգրավել նոր մասնագետներ։
– Մշակել արդյունավետության հիմնական ցուցանիշների (ԱՀՑ) համակարգ և ներդրնել կանխարգելիչ կարգավորման գործառույթ։