Բաժին. Տնտեսական

Հայաստանի 50 խոշոր հարկատուների 6-ը բանկեր են

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով մեր երկրի 50 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 6 բանկ:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատու բանկերի առաջին եռյակը ներկայացնում են ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը, ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ-ը և ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ-ը: Վերջիններս հաշվետու ինն ամսում պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 4.37 մլրդ ՀՀ դրամ, 3.36 մլրդ ՀՀ դրամ և 3.10 մլրդ ՀՀ դրամ՝ զբաղեցնելով մեր երկրի խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 15-րդ, 23-րդ և 26-րդ հորիզոնականները:

ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ-ը (2.90 մլրդ ՀՀ դրամ, 28-րդ տեղ), ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը (2.82 մլրդ ՀՀ դրամ, 32-րդ տեղ) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը (2.34 մլրդ ՀՀ դրամ, 38-րդ տեղ):

Share