Բաժին. Տնտեսական

Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 3.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 19 921 տոննա փայլաթիթեղ։ Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 3.6%-ով։

Միևնույն ժամանակ ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները նվազել են 7.2%-ով և կազմել 10.3 տոննա, իսկ պողպատյա խողովակների արտադրության ծավալներն աճել են 20.2%-ով և կազմել 7 091 տոննա։

Share