Բաժին. Տնտեսական

113 մլն դոլար՝ քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները բարելավելու նպատակով

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել վարկ` 112 մլն 970 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով: Ծրագրի նպատակն է բարելավել քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ:

Share