Բաժին. Տնտեսական

Երևանի կոնյակի գործարանը՝ խոշոր հարկատուների ցանկում

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևանի կոնյակի գործարանը մեր երկրի պետական բյուջե է վճարել 3 մլրդ 4083 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր` հայտնվելով խոշոր հարկատուների ցանկի 22-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ վճարված հարկերի 1.42 մլրդ ՀՀ դրամը կազմել են ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտահարկը:

Նշենք նաև, որ 2014 թվականին Երևանի կոնյակի գործարանը մեր երկրի պետական բյուջե էր վճարել 7,03 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: 2013 թվականին վճարված հարկերը կազմել էին 4,68 մլրդ ՀՀ դրամ:

Երևանի Կոնյակի գործարանը կառուցվել է 1887 թվականին:1998 թվականին գործարանը սեփականաշնորհվել է և մտել Pernod Ricard միջազգային խմբի մեջ։ Գործարքի արժեքը գնահատվում է 30 մլն ԱՄՆ դոլար։

Share