Բաժին. Տնտեսական

Կոկա-Կոլան Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 29-րդն է

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 29-րդն է: Ինչպես վկայում են Պետական Եկամուտների Կոմիտեի հրապարակած տվյալները՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը մեր երկրի պետական բյուջե է վճարել 2 մլրդ 905.8 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր:

Ընկերության կողմից պետբյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են անուղղակի հարկերը (շուրջ 1.75 մլրդ ՀՀ դրամ):

Նշենք, որ 2014 թվականին Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը մեր երկրի պետական բյուջե էր վճարել 3 մլրդ 951 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթոլինգ Քոմթնի Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է1995 թվականին: Զբաղվում է հյութերի, նեկտարի, էներգետիկ և սպորտային ըմպելիքների, թեյի արտադրությամբ: Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է հետևյալ ապրանքային նշանները՝  COCA-COLA (արտադրող), BONAQUA (արտադրող), SPRITE (արտադրող), FANTA (արտադրող), ДОБРЫЙ (Ռուսաստան, ներմուծող), RICH (Ռուսաստան, ներմուծող), NESTEA  (Ռուսաստան, ներմուծող), POWERADE (Ռուսաստան, ներմուծող), BURN (Վրաստան, ներմուծող), SCHWEPPES (Վրաստան, ներմուծող):

Share