Բաժին. Տնտեսական

Հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կրճատվել են

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններն ապահովել են 119 մլրդ 698.3 մլն ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 6.5%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում: Հաշվետու ամիսներին հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները միայն բջջային ծառայություններից ապահովել են 73 մլրդ 92.1 մլն ՀՀ դրամի եկամուտ: Միևնույն ժամանակ, ինտերնետ հասանելիության ծառայություններից եկամուտը կազմել է 23 մլրդ 639.1 մլն ՀՀ դրամ, հեռախոսային (լարային) ծառայություններից եկամուտը կազմել է 14 մլրդ 988.7 մլն ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հեռահաղորդակցության ոլորտում եկամուտների անկումը մեծապես պայմանավորված է բջջային ծառայություններից եկամուտների կրճատմամբ՝ շուրջ 8.5%-ով:

Share