Բաժին. Տնտեսական

Ծրագրային ապահովման ոլորտի 20 ընկերություն ընդգրկվել է մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով՝ ծրագրային ապահովման ոլորտում գործող 20 ընկերություն ընդգրկվել է մեր երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել ավելի քան 5.5 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:

Պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով ծրագրային ապահովման ոլորտում գործող ընկերություններից առաջին տեղում հայտնվել է «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ընկերությունը, որը բյուջե է վճարել 1 մլրդ 352,07 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական վճարներ: Խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը 62-րդն է:

Ծրագրային ապահովման ոլորտում խոշոր հարկատու ընկերությունների առաջին եռյակում հայտնվել են նաև «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ընկերությունները:

Ծրագրային ապահովման ոլորտի 20 խոշոր հարկատուների ցանկը ներկայացնում ենք ստորև.

1 ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ / վճարված հարկերը՝ 1352,07 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 62-րդ

2 ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ / վճարված հարկերը՝ 1247,97 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 68-րդ

3 ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ / վճարված հարկերը՝ 514,61 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 161-րդ

4 ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԵՐՎԻՍԻՍ / վճարված հարկերը՝ 339,04 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 255-րդ

5 ԴՈՄ-ԴԵՆԻԵԼ / վճարված հարկերը՝ 330,47 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 261-րդ

6 ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ / վճարված հարկերը՝ 226,24 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 359-րդ

7 ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԸԼ ՍԻՍԹԵՄԶ ԲԸ ՄԱՍՆ. / վճարված հարկերը՝ 203,74 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 393-րդ

8 ՊԻԿՍԱՐՏ / վճարված հարկերը՝ 189,97 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 416-րդ

9 ՄՈՆԻՏԻՍ ՋԻ-ԷՅ-ԱՅ / վճարված հարկերը՝ 177,50 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 443-րդ

10 ԱԹԹԵՍՔ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ / վճարված հարկերը՝ 147,90 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 526-րդ

11 ԻՔՍ-ԱՐԹ / վճարված հարկերը՝ 140,47 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 548-րդ

12 Լ-ՍՈՖՏ / վճարված հարկերը՝ 131,17 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 581-րդ

13 ՔՈՒԵՍԹՐԵՅԴ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ԻՆԿ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ / վճարված հարկերը՝ 117,53 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 642-րդ

14 ԼՈԿԱՏՈՐ / վճարված հարկերը՝ 106,81 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 694-րդ

15 ՄԱԿԱԴԱՄԻԱՆ / վճարված հարկերը՝ 99,94 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 743-րդ

16 ՍԻ ՔՅՈՒ ՋԻ ԱՅ ՄԱ / վճարված հարկերը՝ 91,03 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 804-րդ

17 Օ-ԷՄ-ԴԻ / վճարված հարկերը՝ 86,27 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 855-րդ 

18 ԷՍԷՖԷԼ / վճարված հարկերը՝  83,65 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 877-րդ

19 ԻՆՍՏԻԳԵՅԹ / վճարված հարկերը՝ 82,92 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 885-րդ

20 ՆՈՐՔ ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ / վճարված հարկերը՝  75,25 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 961-րդ

Share