Բաժին. Տնտեսական

«Օրինական դաշտում» գործում է 870 շինարարական ընկերություն

Հայաստանում պաշտոնապես գրանցված է 870 շինարարական կազմակերպություն, որտեղ աշխատում է շուրջ 15,06 հազար մարդ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Մեր երկրում գործող շինարարական կազմակերպությունների զգալի մասը՝ 557 կազմակերպություն, գերփոքր է՝ ունի մինչև 9 աշխատող: 239 կազմակերպություն դասակարգվում է որպես փոքր՝ 10-49 աշխատող: Միջին դասակարգված կազմակերպությունները 69-ն են: Այս կազմակերպություններն ունեն 50-249 աշխատող: Խոշոր կազմակերպությունները, որոնց աշխատողների թիվը 250-ից ավելի է, 5-ն են:

Ըստ հրապարակված տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին այս 870 շինարարական ընկերությունների կողմից մեր երկրում իրականացվել են 112 մլրդ 002.2 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին իրականացված շինարարական աշխատանքների մեծ մասը բաժին է ընկել միջին և փոքր շինարարական կազմակերպություններին:

Share