Բաժին. Տնտեսական

Էկոնոմիկային նախարարություն․ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նախանիստը

Նոյեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նախանիստը, որը կազմակերպվել էր նոյեմբերի 4-ին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով: Նախանիստը վարել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հայկական կողմի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախանիստին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:

Նախանիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի օրակարգում ներառված հարցերի շրջանակի վերջին զարգացումները, ինչպես նաև ամփոփվեել են նիստի նախապատրաստական աշխատանքները:

Share