Բաժին. Տնտեսական

Ինն ամսում անշարժ գույքի շուկայում կնքվել է շուրջ 130 հազար գործարք

Հունվար-սեպտեմբերին մեր հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 130 հազար 358 գործարք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին իրականացված գործարքների շուրջ 33.8%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Միևնույն ժամանակ, հանրապետության անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների 11.5%-ը բաժին է ընկել Կոտայքի մարզին, 7.9%-ը՝ Արարատին մարզին, 8.2%-ը՝ Լոռու մարզին: Արմավիրի մարզում կնքված գործարքները կազմել են հանրապետության մասշտաբով իրականացված գործարքների մոտ 7.4%-ը:

Գեղարքունիքի մարզում ցուցանիշը կազմել է 6.6%, Արագածոտնի մարզում` 5.4%, Շիրակի մարզում՝ 6%, Սյունիքի մարզում՝ 5.4%,  Տավուշի մարզում՝ 4.8%, իսկ Վայոց Ձորի մարզու՝ 3%:

Հաշվետու ժամանակահատվածոմ իրականացված գործարքների շուրջ 27%-ը կազմել են օտարման գործարքները, 12%-ը՝ առաջնային գրանցման գործարքները, 11%-ը՝ Ժառանգության գործարքները, մոտ 9%-ը՝ գրավադրման, 4%-ը՝ վարձակալության, մնացյալն՝ այլ գործարքները:

Share