Բաժին. Տնտեսական

Ինն ամսում Հայաստանում արտադրվել է 55.6 հազար կարատ ադամանդ

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում՝ հունվար-սեպտեմբերին, Հայաստանում արտադրվել է  շուրջ 55 հազար 660 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 26%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:

Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Նշենք, որ 2014 թվականին Հայաստանում արտադրվել էր 59 հազար 712  կարատ ադամանդ: 2013 թվականին արտադրվել էր 94 հազար կարատ ադամանդ:

Share