Բաժին. Տնտեսական

Գործազրկության մակարդակը մեր երկրում կազմում է 18.7%

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով մեր երկրում գործազրկության մակարդակը կազմել է 18.7%: Տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է: Կենտրոնական բանկի պարզաբանմամբ՝ գործազրկության աճը, որն ուղեկցվել է արտերկրից ստացվող դրամական փոխանցումների կրճատմամբ, բացասաբար է անդրադարձել տնային տնտեսությունների եկամուտների մակարդակի վրա:

Կենտրոնական բանկի վերլուծաբանների գնահատումների համաձայն՝ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում սպասվող տնտեսական աճի պայմաններում ակնկալվում է, որ գործազրկության մակարդակը կնվազի և կլինի 18.3% մակարդակում:

Նշենք նաև, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեր երկրում առավել մեծ խումբ են կազմում 35-44 տարիքային սանդղակում գտնվող գործազուրկները: Հարկ է նաև նշել, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների կեսից ավելին ունի միջնակարգ ընդհանուր կրթություն, շուրջ 20%-ը՝ թերի բարձրագույն, 13%-ը՝ բարձրագույն:

Share