Բաժին. Տնտեսական

Հայաստանի պետական պարտքը աճել է

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է 4 մլրդ  778 մլն 509 հազար ԱՄՆ դոլար:  Այս գումարից 4 մլրդ 70 մլն 662 հազար ԱՄՆ դոլարը կազմել է արտաքին պարտքը, 707 մլն 847 հազար ԱՄՆ դոլարը՝ ներքին պարտքը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ տարեսկզբի համեմատ մեր երկրի պետական պարտքը աճել է: Նշենք, որ 2014 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել էր 4 մլրդ 441 մլն 796 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ մեր երկրի պետական պարտքի կեսից ավելին կազմում են կառավարության կողմից իրականացվող բազմակողմային վարկային ծրագրերը (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Եվրամիություն):

Նշենք նաև, որ 2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել էր 4 մլրդ 588 մլն 467  հազար ԱՄՆ դոլար:

Share