Բաժին. Տնտեսական

Պետբյուջեի 31%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրի պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտ է ուղղվել 282,49 մլրդ ՀՀ դրամ:  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 15%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը կազմել են պետական բյուջեի շուրջ 31%-ը:

ՀՀ պետական բյուջեի ծախսերի փաստացի կատարման կառուցվածքում պաշտպանության ոլորտ ուղղված ծախսերը կազմել են մոտ 15%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում կատարված ծախսերը՝ 20%: Կրթության ոլորտին բաժին է ընկել պետական բյուջեի ծախսերի 9%-ը, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն ուղղված ծախսերը կազմել են 9%-ը:

Share