Բաժին. Տնտեսական

Տրանսպորտային միջոցների ներմուծումը կրճատվել է մոտ 2 անգամ

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկիր են ներմուծվել 142,97 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքը կրճատվել է շուրջ 48%-ով: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ցուցանիշը կազմել էր 273,07 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ մեր երկրի արտահանման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 6%:

Share