Բաժին. Տնտեսական

Թեհրանում մեկնարկել է Իրան-Հայաստան գործարար համաժողովը

Նոյեմբերի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ):

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի,  Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչներ:   

Այցի շրջանակում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանդիպումները ԻԻՀ պետական պաշտոնյաների հետ: Մասնավորապես Կարեն Ճշմարիտյանը կհանդիպի ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեի, ԻԻՀ էկոնոմիկայի (տնտեսական հարաբերությունների) և ֆինանսների նախարար Ալի Թայեբնիայի, ԻԻՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի, ԻԻՀ առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ:

Իրանցի պաշտոնյաների հետ կքննարկվեն երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ փոխգործակցության ակտիվացման համատեքստում համագործակցության նոր հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն բնագավառում փոխադարձ հետաքրքրությունները, ինչպես նաև տարբեր ոլորտների ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացման աջակցությանը, ԻԻՀ հայկական ապրանքների արտահանման հնարավորություններին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նոյեմբերի 9-ին, օրվա երկրորդ կեսին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակությունը, ինչպես նաև 65 հայ գործարարներ Թեհրանում կմասնակցեն Իրան-Հայաստան գործարար համաժողովին:

Համաժողովին բացման խոսքով հանդես կգան ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեն և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենա «Տարածաշրջանային հնարավորությունների խաչ¬մե¬րուկում համագործակցությունների միավորում» թեմայով քննարկում, կներկայացվեն «Իրանի գործարար միջավայրը» և «Հայաստանի գործարար միջավայրը» խորագրով շնորհանդեսներ, ինչպես նաև «Առևտրի և ներդրումների ոլորտային հնարավորությունները» խորագով  Էներգետիկայի, Ֆինանսաբանկային համակարգի, տրանսպորտի և լոգիստիկայի վերաբերյալ ոլորտային շնորհանդեսներ:

Գործարար համաժողովի շրջանակում Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալությունը /Export Insurance Agency of Armenia ICJSC/ և Իրանի Արտահանման Երաշխավորության Հիմնադրամը /Export Guarantee Fund of Iran/ կստորագրեն ՀՀ և ԻԻՀ միջև առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված համագործակցության Փոխըմբռնման հուշագիր:

Նախատեսված են նաև Հայաստանի և Իրանի գործարարների անհատական հանդիպումներ:

Share