Բաժին. Տնտեսական

Վիդեոպատմություններ. աշխարհի ամենահարուստ գործարարները՝ Ջորջ Լուկաս

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է վիդեո-պատմություններ աշխարհի ամենահարուստ և ամենահաջողակ գործարարների մասին: Այս վիդեո-պատմությունների հիման վրա «Բիզնես 24»-ը ներկայացնում է հոդվածների շարք՝ առանձնացնելով ամենահայտնի գործարարներին և նրանց մասին առավել ուշագրավ փաստերն ու թվերը:

Ջորջ Լուկաս

Ըստ Fores-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 309-րդն է, ընդհանուր կարողությունը՝  5 մլրդ ԱՄՆ դոլար:

Ջորջ Լուկասը Հոլիվուդի ամենանշանավոր ռեժիսորներից մեկն է և Lucasfilm Ltd կինոընկերության հիմնադիրը։ 19 ֆիլմի ռեժիսոր է, 79 ֆիլմի սցենարի հեղինակ, 64 ֆիլմի պրոդյուսեր, 18 ֆիլմի մոնտաժող։ 24 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 21 մրցանակի, այդ թվում՝ 4 անգամ ներկայացվել է Օսկարի, 2-ական անգամ՝ Ոսկե Գլոբուսի և Էմմիի, BAFTA, Դավիդ դի Դոնատելլո և այլ մրցանակների դափնեկիր է։

Ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և մոնտաժող Ջորջ Լուկասի հայտնի աշխատանքներից են գիտաֆանտաստիկ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարը, «THX 1138» ֆիլմը: Նա նաև Ինդիանա Ջոնսի կերպարի ստեղծողներից մեկն է:

Հատկանշական է, որ Ջորջ Լուկասը որոշել է փորձել իր հնարավորությունները կինոարտադրո ւթյան ոլորտում՝ դժբախ պատահարից հետո: Երիտասարդ տարիքում Լուկասը բազմաթիվ անգամ մասնակցել է ավտոարշավների, սակայն մեկ անգամ ենթարկվելով ավտովթարի՝ որոշել  է փոխել իր կյանքը: Ընդունվել է կինոդպրոց, աշխատել տարբեր կինոստուդիաներում և արդեն 1973 թվականին հիմնել իր կինոստուդիան՝ Lucasfilm-ը:  2012 թվականին Ջորջ Լուկասը Lucasfilm-ը 4 մլրդ ԱՄՆ դոլարով վաճառում է Walt Disney-ին:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share