Բաժին. Տնտեսական

Հայաստանի արտաքին առևտրի 25%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել է 871,28 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով շուրջ 14%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության մոտ 25%-ը:

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է ընդամենը 158,51 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ մոտ 712,76 մլն ԱՄՆ դոլար:

Արդյունքում, Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է շուրջ  14.5%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ մոտ 30%:

Share