Բաժին. Տնտեսական

Հայաստանից թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արտահանումը նվազել է 8.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա համար մեր երկրի արտահանման ծավալների հիմնական ցուցանիշներն` ըստ ապրանքային խմբերի:

Ներկայացված  ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսներին հանրապետությունից արտահանվել են 153,75 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը 2014 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 8.5%-ով:

Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը նվազել է մոտ 23%-ով և կազմել 227,28 մլն դոլար:

Նշենք նաև, որ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը արտահանման ընդհանուր ծավալում կազմել է մոտ 20%, իսկ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը՝ 15%:

Share