Բաժին. Տնտեսական

Որո՞նք են աշխարհի ամենախոշոր ֆինանսական կենտրոնները

Հրապարակվել է գլոբալ ֆինանսական կենտրոնների ինդեքսը (GFCI), որի համաձայն՝ աշխարհի ամենախոշոր ֆինանսական կենտրոնը Լոնդոնն է: Երկրորդ տեղում Նյու Յորքն է, իսկ երրորդ տեղում՝ Հոն Կոնգը:

Գլոբալ ֆինանսական կենտրոնների ինդեքսը (GFCI, Global Financial Centres Index) առաջին անգամ հրապարակվել է 2007 թվականին և թարմացվում է տարին երկու անգամ:

Ինդեքսը կազմելու համար վերլուծաբանները գնահատում են մի քանի խումբ ցուցանիշներ, մասնավորապես՝ բիզնես միջավայրը, ֆինանսական ոլորտի զարգացվածությունը, ենթակառուցվածքները, մարդկային կապիտալը, ընդհանրական մի շարք այլ գործոններ: Ինդեքսը կազմվում է՝ հիմք ընդունելով միջազգային ֆինանսական համակարգի մասնագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքների հիման վրա:

Ինդեքսի վերջին թարմացման համաձայն՝ աշխարհի 10 ամենախոշոր ֆինանսական կենտրոններն են՝

1 Լոնդոն

2 Նյու Յորք

3 Հոնկոնգ

4 Սինգապուր

5 Տոկիո

6 Սեուլ

7 Ցյուրիխ

8 Տորոնտո

9 Սան Ֆրանցիսկո

10 Վաշինգտոն

Share