Բաժին. Տնտեսական

Աշխատավարձերն՝ ըստ տնտեսության ոլորտների

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ՝ մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում աշխատավարձերի վերաբերյալ:

Տնտեսության ոլորտները պայմանականորեն բաժանվել են 19 խմբի: Այս խմբերից 13-ում գրանցվել է միջին աշխատավարձից ցածր մակարդակ: Նշենք, որ ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրում միջին աշխատավարձը կազմում է շուրջ 175 հազար ՀՀ դրամ:

Աշխատավարձերն ըստ տնտեսության ոլորտային խմբերի ներկայացնում ենք ստորև.

1. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 419.76 հազար ՀՀ դրամ

2. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն` 383.75 հազար ՀՀ դրամ

3. Տեղեկատվություն և կապ՝ 347.99 հազար ՀՀ դրամ

4. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 239.33 հազար ՀՀ դրամ

5. Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 225.97 հազար ՀՀ դրամ

6. Շինարարություն՝ 218.81 հազար ՀՀ դրամ

7. Մշակող արդյունաբերություն՝ 167.76 հազար ՀՀ դրամ

8. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 164.52 հազար ՀՀ դրամ

9. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 162.83 հազար ՀՀ դրամ

10. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 161.57 հազար ՀՀ դրամ

11. Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 150.34 հազար ՀՀ դրամ

12. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 148.06 հազար ՀՀ դրամ

13. Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 144.08 հազար ՀՀ դրամ

14.Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 135.46 հազար ՀՀ դրամ

15.Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 122.14 հազար ՀՀ դրամ

16. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 121.02 հազար ՀՀ դրամ

17. Կրթություն՝ 116.11 հազար ՀՀ դրամ

18. Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 114.08 հազար ՀՀ դրամ

19. Սպասարկման այլ ծառայություններ՝ 113.34 հազար ՀՀ դրամ

Share