Բաժին. Տնտեսական

Մեր երկրի արտաքին առևտրի 10%-ը բաժին է ընկնում Չինաստանին

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան-Չինաստան առևտրի շրջանառությունը կազմել է  357,80 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 14.5%-ով:  Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 10%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 131.59 մլն ԱՄՆ դոլար, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝  226.21 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ Հայաստանից Չինաստան արտահանումը աճել է մոտ 12%-ով, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ նվազել մոտ 25%-ով:

Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է 12%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 9.6%:

Նշենք, որ 2014 թվականին Հայաստան-Չինաստան առևտրի շրջանառությունը կազմել էր մոտ 588,45 մլն ԱՄՆ դոլար: 2013 թվականի համեմատ ցուցանիշը աճել էր շուրջ 30%-ով:

Share