Բաժին. Տնտեսական

Ինն ամսում մեր երկիր է ներմուծվել 224,58 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք

Հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկիր է ներմուծվել 224,58 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 10%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները փաստում են, որ հաշվետու ամիսներին պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը մեր երկրի ընդհանուր ներմուծման ծավալումը կազմել է մոտ 9.5%:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրից արտահանվել է 211,37 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է մոտ 10%-ով: Պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է մոտ 19%-ը:

Share