Բաժին. Տնտեսական

Այս տարի 25%-ով կրճատվել է եվրոպական երկրների հետ առևտուրը

2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը Եվրամիության երկրների հետ իրականացրել է 881,04 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 25%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացրած տվյալների՝ Եվրամիության մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է 25.5%: Հայաստանի հետ առևտրի ակտիվությամբ առաձնացել են Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Բուլղարիան:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել էր 330,53 մլն ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիությունից Հայաստան ներմուծումը՝ 550,50 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ Հայաստանից Եվրոպա արտահանումը կրճատվել է 2.5%-ով, իսկ Եվրոպայից Հայաստան ներմուծումը՝ 35%-ով:

Մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է  30%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 23%:

Share