Բաժին. Տնտեսական

Ինն ամսում Հայաստանից արտահանվել է 0.5 մլն դոլարի արվեստի ստեղծագործություն

Հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրից արտահանվել են 582.8 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում՝ ավելի քան 2 անգամ:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրից արտահանվել էր 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արվեստի ստեղծագործություններ: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 1 մլն  745.6 հազար ԱՄՆ դոլար:

Share