Բաժին. Տնտեսական

Ինն ամսում պետբյուջեից կրթության ոլորտ է ուղղվել 80,88 մլրդ ՀՀ դրամ

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրի պետական բյուջեից շուրջ 80,88 մլրդ ՀՀ դրամ ուղղվել է կրթության ոլորտ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշն աճել է 8.7%-ով:

Արդյունքում, կրթության ոլորտի մասնաբաժինը մեր երկրի բյուջեի ծախսերի ընդհանուր կառուցվածքում կազմել է 8.9%:

Չնայած այն բանին, որ բացարձակ արտահայտությամբ կրության ոլորտ ուղղվող ծախսերն աճել են, կրթության ոլորտի մասնաբաժինը բյուջեի ծախսերի կառուցվածքում նվազել է: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով կրթությանը բաժին էր ընկել բյուջեի ծախսերի 9.3%-ը:

Share