Բաժին. Տնտեսական

Գերմանիայի հետ առևտրի շրջանառությունը կրճատվել է շուրջ 25%-ով

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ մեր երկրի արտաքին առևտրի ցուցանիշների վերաբերյալ: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրի շրջանառությունը կազմել է շուրջ 247,16 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 25%-ով:

Հաշվետու ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումը կրճատվել է 9%-ով և կազմել 107.44 մլն ԱՄՆ դոլար: Գերմանիայից Հայաստան ներմուծումը նվազել է 33.5%-ով և կազմել 139,72 մլն ԱՄՆ դոլար:

Արդյունքում, Գերմանիայի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում կազմել է 7.1%, ընդ որում այս երկրին բաժին է ընկել արտահանման համախառն ծավալի 9.8%-ը, ներմուծման ծավալի՝ 5.9%-ը:

Նշենք նաև, որ Գերմանիան մեր երկրի խոշոր առևտրային գործընկեր-երկրների վարկանիշում երրորդն է՝ Ռուսաստանից և Չինաստանից հետո:

Share