Բաժին. Տնտեսական

Հայաստանում գործում է 268 հյուրանոց

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ Հայաստանում գործունեություն են ծավալել 268 հյուրանոցներ և հյուրանոցային տնտեսություններ, որոնցից 89-ը՝ Երևանում,  42-ը՝ Կոտայքի մարզում,  42-ը՝ Տավուշի մարզում,  33-ը՝ Սյունիքի մարզում,  19-ը՝ Վայոց Ձորում,  17-ը՝ Գեղարքունիքի մարզում,  13-ը՝ Շիրակի մարզում, 10-ը՝ Լոռու մարզում, 3-ը՝ Արագածոտնի մարզում:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ 2010 թվականի համեմատ մեր երկրում հյուրանոցների թիվը գրեթե կրկնապատկվել է: 2010 թվականին Հայաստանում գործել է 142 հյուրանոցային տնտեսություն:

Նշենք նաև, որ 2014 թվականի արդյունքներով մարզերում և Երևանում գործող հյուրանոցների համախառն հասույթը կազմել էր 24,95 մլրդ ՀՀ դրամ:

Share