Բաժին. Տնտեսական

Ինն ամսում Հայաստանում արտադրվել է 627.3 հազար լիտր վիսկի

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մեր երկրում արտադրվել է 627.3 հազար լիտր վիսկի: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ միայն սեպտեմբերին մեր երկրում արտադրվել է 91.8 հազար լիտր վիսկի: 

Հայաստանում վիսկի արտադրում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը:

Mac Alex անվանմամբ վիսկին վաճառվում է «Երևան Սիթի» սուպերմարկետներում: Այն ներկայացվում է որպես շոտլանդական հումքով պատրաստված վիսկի։

Share