Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ-ն հանդիպում է կազմակերպում գործարարների հետ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կազմակերպում է հանդիպում-քննարկում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Փոքր և միջին բիզնեսով զբաղվող մոտ 3 տասնյակ գործարարները կներկայացնեն մրցակցային դաշտին վերաբերող իրենց խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները:

Տեղեկացնենք, որ ներկա կլինեն կաթնամթերքի, ծխախոտի, հանքային ջրի արտադրության, դեղագործական և այլ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ:

Քննարկմանը կմասնակցի նաև «Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության» նախագահ Արսեն Ղազարյանը:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովը կներկայացնի նաև կաթնամթերքի և հանքային ջրի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները:

Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 11-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում   (ք. Երևան, Մ. Խորենացու 15, 2-րդ հարկ):

Share