Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանից Վրաստան արտահանումը աճել է շուրջ 30%-ով

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի հետ մեր երկրի առևտրի շրջանառությունը կազմել է  129,31 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 13.6%-ով:  Արդյունքում, Վրաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 3.7%-ը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին Հայաստանից Վրաստան արտահանումը կազմել է 78,94 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով շուրջ 30%-ով: Վրաստանից Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 50,36 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4.6%-ով:

Հաշվետու 9 ամսվա արդյունքներով Հայաստանի արտահանման կառուցվածքում Վրաստանի մասնաբաժինը կազմել է 7.2%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 2.1%:

Share