Բաժին. Տնտեսական

Շինարարության ոլորտում պահպանվում է բարձր կենտրոնացվածությունը

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում հանրապետությունում իրականացվել է 123,97 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով շինարարություն: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ հաշվետու ամիսների ընթացքում իրականացված շինարարության համախառն ծավալի 60%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Հունվար-սեպտեմբերին մայրաքաղաքում իրականացվել է 74,86 մլրդ ՀՀ դրամի շինարարություն:

Միևնույն ժամանակ, շինարարության համախառն ծավալի  6.5%-ը բաժին է ընկել Կոտայքի մարզին, 5.2%-ը՝ Լոռու մարզին, 4.7%-ը՝ Սյունիքի մարզին, 4.0%-ը՝ Տավուշի մարզին, 3.9%-ը՝ Արարատի մարզին, 3.8%-ը՝ Արագածոտնի մարզին, 3.6%-ը՝ Արմավիրի մարզին, 3.2%-ը՝ Գեղարքունիքի մարզին, 3.5%-ը՝ Շիրակի մարզին, 1.2%-ը՝ Վայոց Ձորին:

Share