Բաժին. Տնտեսական

Հայաստանում պղնձի արտադրության ծավալներն աճել են 55.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի առաջին ինն ամսվա ընթացքում Հայաստանում պղնձի խտանյութի ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 55.1%-ով և կազմել 22.6 հազար տոննա։

Միևնույն ժամանակ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են 9.3%-ով և կազմել 8 004 տոննա, իսկ ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 10.6%-ով և կազմել 9 299 տոննա։

Share