Բաժին. Տնտեսական

Հայաստանի 10 խոշոր առևտրային գործընկեր-երկրները

Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա. սրանք այն երկրներ են, որոնց հետ մեր երկիրն իրականացնում է առավել մեծ ծավալի առևտրային գործառնություններ: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության 25%-ը, Չինաստանին՝ շուրջ 10%-ը, իսկ Գերմանիային՝ 7%-ը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  Հայաստանի 10 խոշոր առևտրային գործընկեր երկրների վարկանիշում հայտնվել են նաև Իրանը (շուրջ 6%), Իտալիան (4,2%), ԱՄՆ-ն (3.4%), Վրաստանը (մոտ 3.7%), Թուրքիան (2.9%), Ուկրաինան (2.7%) և Իրաքը (2.6%):

Այս 10 երկրները միասին ապահովել են մեր երկրի արտաքին առևտրի ավելի քան 67%-ը:

Նշենք, որ հաշվետու ինն ամսում Հայաստանն արտաքին աշխարի հետ իրականացրել է 3 մլրդ 457 մլն 389 հազար դոլարի առևտուր:

Share