Բաժին. Տնտեսական

Տնտեսական իրավիճակը Եվրոպայում

Eurostat վիճակագրական գործակալությունը հրապարակել է պաշտոնական տվյալներ, որոնք ներկայացնում են տարածաշրջանում տնտեսության ընդհանուր զարգացումները:

Ներկայացված տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Եվրոպայում «ամենավատը» իրեն դրսևորել է Ֆինլանդիայի տնտեսությունը: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին, ապրիլ-հունիս ժամանակահատվածի համեմատ, այս երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 0.6%-ով: Միևնույն ժամանակ, «ամենալավը» իրեն դրսևորել է Ռումինիայի տնտեսությունը՝ հաշվետու եռամսյակում գրանցելով 1.4% աճ:

Եվրոպայի խոշորագույն տնտեսություններից Ֆրանսիան գրանցել է 0.3% աճ, Գերմանիան՝ 0.3% աճ:

Ստորև ներկայացնում ենք ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համեմատ, եվրոպական երկրների տնտեսությունների գրանցած արդյունքերը.

Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա

Share