Բաժին. Տնտեսական

Հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 6,39 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6 մլրդ 391.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.2%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ միայն հունվարին արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 649.0 մլն կՎտ ժամ, փետրվարին՝  579.6 մլն կՎտ ժամ,  մարտին՝ 602.6 մլն կՎտ ժամ, ապրիլին՝ 648.0 մլն կՎտ ժամ, մայիսին՝ 677.8 մլն կՎտ ժամ, հունիսին՝ 635.3 մլն կՎտ ժամ,  հուլիսին՝ 614.4 մլն կՎտ ժամ, օգոստոսին՝  699.4 մլն կՎտ ժամ, սեպտեմբերին՝ 665.4 մլն կՎտ ժամ, իսկ հոկտեմբերին՝ 619.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում արտադրվել էր 7 մլրդ 750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 7 մլրդ 710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Share