Բաժին. Տնտեսական

Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 2.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի առաջին ինն ամսում Հայաստանում արտադրվել է 7 911 տոննա պողպատյա խողովակ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 16.4%-ով։

Միևնույն ժամանակ ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները նվազել են 7.2%-ով և կազմել 10.3 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 2.3%-ով և կազմել 22 223 տոննա։

Share