Բաժին. Տնտեսական

10 ամսում արտահանումը կազմել է 1.2 մլրդ դոլար

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրից արտահանվել է 1 մլրդ 223.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրի արտահանման ծավալը կրճատվել է 2.2%-ով:

Արտահանման ծավալի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է հունիսին՝ 159.3 մլն ԱՄՆ դոլար: Համեմատաբար բարձր ցուցանիշ գրանցվել է նաև մայիսին՝ 130.1 մլն ԱՄՆ դոլար և հուլիսին՝ 135.6 մլն ԱՄՆ դոլար:

Արտահանման ծավալի առավել ցածր ցուցանիշ գրանցվել է հունվարին՝ 84.5 մլն ԱՄՆ դոլար:

Share