Բաժին. Տնտեսական

Ներմուծում ենք 2 անգամ ավելի շատ, քան արտահանում

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով մեր երկրի ներմուծման ծավալները շուրջ 2 անգամ ավելին են եղել, քան արտահանման ծավալները: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 223.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման ծավալները՝ 2 մլրդ  677.5 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ կրճատվել են թե ներմուծման և թե արտահանման ծավալները: Արտահանման ծավալների անկումը համեմատաբար փոքր է՝ 2.2%, մինչդեռ ներմուծման ծավալների անկումը կազմել է 26,6%:

Share