Բաժին. Տնտեսական

Որո՞նք են Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ մեր երկրում մշակող արդյունաբերության ոլորտի համար հիմնական խնդիրներ են շարունակում մնալ ռուսական ռուբլու փոխարժեքը, ՌԴ-ից ստացվող պատվերների նվազումը, ինչպես նաև տեղական շուկայում վաճառքի տեմպերի նվազումը և միջազգային շուկայում գունավոր մետաղների գնի անկումը:

Նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրում գրանցվել է մշակող արդյունաբերության ծավալների 2.4% աճ:

Մշակող արդյունաբերության աճին նպաստել են հետևյալ ճյուղերի աճի տեմպերը. «Ծխախոտե արտադրատեսակներ»` 143.5%, «Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն»` 137.4%, «Դեղագործական արտադրանքի արտադրություն»` 135.4%, «Հագուստի արտադրություն»` 119.4%, «Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն»` 193.0%, «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրություն»` 114.0% և «Ադամանդների մշակում»` 111.2%:

Ի հակադրություն վերջիններիս, նվազում է գրանցվել «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունում»` -31.7%, «Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունում»` -30.5%, «Ոսկերչական զարդերի արտադրությունում»` -29.0%, «Էլեկտրական սարքավորանքի արտադրությունում»` -22.1%, «Խմիչքների արտադրությունում»` -20.3%,   «Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունում»`  -7.1%, «Հիմնային մետաղների արտադրությունում»` -4.2% և «Սննդամթերքի արտադրությունում»` -5.5%:

Share