Բաժին. Տնտեսական

Հայկական արտադրության խմիչքների պահանջարկն ԱՊՀ երկրներում կրճատվել է

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրից ծխախոտի արտադրատեսակների արտահանումն աճել է 67.7%-ով, դեղագործական արտադրատեսակիների արտահանումը՝ 28.5%-ով, ադամանդի արտահանումը՝ 3.4%-ով, հագուստի արտահանումը՝ 3.1%-ով:

Միևնույն ժամանակ, մեր երկրից խմիչքների արտահանումը նվազել է 30.5%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալների 36.4% նվազմամբ: Դեպի այլ երկրներ արտահանման աճի տեմպը կազմել է 125.1%:

Ինչպես վկայում են Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալները՝ հիմնային մետաղների արտադրություն ենթաճյուղում արտահանման ծավալների անկումը կազմել է 15.2%, որը հիմնականում պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղների գների նվազմամբ: Մասնավորապես` պղնձի գները 2014թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ նվազել են 18.3%-ով, իսկ մոլիբդենինը` 42.5%-ով:

Share